Թեստերն աջակցում են ավելի քան 10 տարբեր տեսակի առաջադրանքներին՝ փակ և բաց ձևերով: Առկա են ճկուն կարգավորումներ և բազմաթիվ հաշվետվություններ:
Դասախոսություն տարրը թույլ է տալիս ստեղծել ադապտիվ ուսուցման սցենարներ, ինչպես նաև հնարավորություն է տալիս գիտելիքների վերահսկումը ուղղակիորեն ներառել ուսումնական նյութի մեջ: Նյութն ընկալելու վերաբերյալ առաջադրանքները աշակերտի ուշադրությունը կենտրոնացնում են էական կետերի վրա:
Ֆորումները հնարավորություն են տալիս կազմակերպել քննարկումներ, ստեղծագործական առաջադրանքների հավաքագրում և գնահատում, կոլեկտիվ նախագծեր։ Աջակցվում է մեկնաբանությունների գնահատումը:
Առաջադրանքը՝ ունկնդիրների գրավոր աշխատանք է, որը նախատեսված է դասախոսի կողմից ձեռքով ստուգման համար(ի տարբերություն թեսթային աշխատանքի)։ Անտիպլագիատ պրոդուկտի հետ ինտեգրումը թույլ է տալիս գնահատել պատասխանների ինքնատիպության աստիճանը:
Առաջադրանքները ստուգելիս աջակցվում են ինչպես՛ գնահատումը ըստ չափորոշիչների, այնպես էլ՛ առաջադրանքի անոտացիան, երբ դասախոսը նշումներ է անում անմիջապես աշխատանքի վրա՝ լինի դա տեքստային փաստաթուղթ, թե գրաֆիկական պատկեր:
Հասանելի է պատրաստի Scorm փաթեթների օգտագործումը, ինչպես նաև Scorm ձևաչափով այլ պրոդուկտներում ստեղծված քեյսեր։ Աջակցվում է TinCan-ը և CMI5-ը:
Վեբինարների հետ ինտեգրումը թույլ է տալիս ստեղծել սենյակներ անմիջապես ԷՈՒՀ-ում, սահմանափակել դրանց հասանելիությունը՝ ուսանողի ըստ դասընթացի միասնական հետագծի շարժման համաձայն:
Հնարավոր է մեդիա նյութերի տեղադրումը անմիջապես դասընթացի բաժնում։ Համակարգը կճանաչի բովանդակության տեսակը և այն կներկայացնի օգտատիրոջը հարմար ձևով։